Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ
07.07.2019 | 13:41

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ